Ռոսսելխոզնադզորը հայտարարել է նաև հայկական միրգ–բանջարեղենի հետ կապված խնդիրների մասին


17:50 , 22 մայիս, 2026

Ռոսսելխոզնադզորը Հայաստանից ոչ միայն ծաղիկների, այլև միրգ-բանջարեղենի մատակարարումների հետ կապված խնդիրներ է արձանագրում: Գերատեսչության ղեկավար Սերգեյ Դանկվերտն այս մասին հայտարարել է «Վեստի»-ի եթերում։

«Հարցն այն է, որ մենք խնդիրներ ունենք ոչ միայն ծաղիկների, այլ նաև բանջարեղենի և մրգերի հետ»,- ասել է Դանկվերտը: 

Ռոսսելխոզնադզորը մայիսի 22-ից ժամանակավորապես սահմանափակել է ծաղկային արտադրանքի ներմուծումը Հայաստանից։