Նիկոլը թքած ունի հետևանքների վրա
17:20 , 22 մայիս, 2026
Արձագանքելով այն մտահոգություններին, որ հունիսի 7-ից հետո ՌԴ-ն կարող է տասնյակ հազարավոր հայերի դեպորտ անել՝ պայմանավորված ՔՊ-ական իշխանությունների գործոնով՝ Նիկոլը փաստացի հայտարաել է, որ թքած ունի այդ մարդկանց ճակատագրերի վրա, քանի որ դեպորտի ենթակա են անօրինական հիմունքներով օտար երկրում գտնվողները միայն, և դեպորտի ենթարկվելու վտանգի առաջ կանգնածների պատճառով Հայաստանի Հանրապետութունը չի կարող լուծարվել:
Նիկոլի պոֆիգիզմը շատ պավ բացահայտում է իշխանության քաղաքական և բարոյական վերաբերմունքը սեփական քաղաքացիների նկատմամբ՝ ամբողջությամբ արժեզրկելով այն սրտիկները, որոնք Նիկոլն ու ՔՊ-ականները հղում են ամեն օր: Նիկոլը հայտարարում է, որ հայկական պետութունը չի կարող պատասխանատվություն կրել հայ մարդկանց ճակատագրերի համար, իսկ զանգվածային դեպորտի տնտեսական հետևանքների մասին մտածելը Նիկոլի համար, փաստորեն, գնահատվում է որպես նոնսենս մի դեպքւոմ, երբ հայտնի է, թե քանի միլիարդ է տարեկան ՌԴ-ից ՀՀ մտնում: Նիկոլը հրաժարվել է արձանագրել բուն խնդիրը՝ սեփական ձեռամբ ռուս-հայկական հարաբերությունների հետևողական սրումը՝ մի բա, որից տուժում է նախևառաջ Հայաստանը: Նիկոլը հասկացնում է, որ մտադիր չէ հետ կանգնել իր արկածախնդրությունից, ինչը, իհարկե, հետևանք է նախևառաջ այն ծայրահեղ եսակենտրոնության, որը հատուկ է այս մարդուն դեռ անհիշելի ժամանակներից: Իսկ թե ինչու մտադիր չէ փոխել իր վարքագիծը ՌԴ-ի հանդեպ, պարզից էլ պարզ է. նրան ռուսների հետ նորմալ հարաբերություններ կառուցելու համար չէ, որ իշխանության են բերել: ՔՊ-ական իշխանության ամբողջ իմաստը Հայաստանը թուրանական աշխարհի մաս դարձնելն է, իսկ եթե տեսնեն, որ Նիկոլը կասկածելի խաղեր է տալիս, հերն այնպես կանիծեն, որ երևակայել անգամ դժվար է: