Նիկոլը սկլերո՞զ է…


15:56 , 22 մայիս, 2026
Լրագրողների հարցերին պատախանող Նիկոլը հայտարարել է, թե ողջ պնդիրն այն է, որ մենք չենք հասկանում, որ Հայաստանը պատերազմի մեջ է եղել 2020-ի սեպտեմբերից առաջ:
 
Նիկոլի խոսքի տրամաբանությունը հուշում է, որ 2020-ի սեպտեմբերից հետո Հայաստանը պատերազմի մեջ այլևս չի եղել, ճի՞շտ ենք հասկանում: Հետևություն՝ Նիկոլը կա՛մ մարդկանց դրել է չորքոտանու տեղ, կա՛մ սովորության համաձայն մանիպուլացնում է. վերջին տարիների քրոնոլոգիան բոլորովին այլ բանի մասին է վկայում:
 
Իրականում պատերազմը ոչ միայն չավարտվեց 2020-ի նոյեմբերի 9-ով, այլև տարբեր ձևերով շարունակվեց նաև դրանից հետո. 2021-ին Ադրբեջանը ներխուժեց Հայաստանի ինքնիշխան տարածք՝ Սյունիքի և Գեղարքունիքի ուղղություններով։ 2022-ի սեպտեմբերին արդեն լայնածավալ հարձակում իրականացվեց Հայաստանի տարածքի վրա՝ Ջերմուկի, Սոթքի, Վարդենիսի ուղղություններով՝ բազմաթիվ զոհերով և տարածքային կորուստներով։ 2023-ին տեղի ունեցավ Արցախի ամբողջական հայաթափումը։ Ասել կուզի՝ 44-օրյայից հետո պատերազմական և ռազմական ճնշման փուլերը ոչ միայն չդադարեցին, այլև ինչ-որ իմաստով հասան իրենց գագաթնակետին՝ առնվազը վերջնարդյունքի առումով։
 
Փաստերը, որոնց հետ ակնհայտորեն լրջագույն խնդիր ունի Նիկոլը, ցույց են տալիս, որ 2020-ի սեպտեմբերից հետո պատերազմը տեղափոխվել է նոր՝ շատ ավելի վտանգավոր փուլ. 2020-ից հետո Նիկոլի ձախողումների հետևանքով Ադրբեջանը պատերազմական գործողությունները հաջողությամբ տեղափոխեց  բուն ՀՀ տարածք՝  օկուպացնելով մոտ երկու Երևանի չափ տարածք, իսկ այժմ Նիկոլի վզին դրել են հայոց ինքնության ոչնաչցման պլանը, որը  նոր թափով կյանքի է կոչվելու ՔՊ-ի վերարտադրութւան դեպքում: