Ի դեմս Սասունի ԵԿՄ-ն իր ծոցում տաքացնում է սովորական մի շակալի
22:31 , 20 մայիս, 2026
Օրերս ԶԼՄ-ներից մեկին տված հարցազրույցում խոսելով Վազգենի մասին՝ Միքայելյան Սասունը հայտարարել է.«Վազգենն իմ սրբությունն ա հիմա էլ»:
Սասունը, փաստորեն, չի դադարում Վազգենի անունը գործածել նեղանձնային շահերի սպասարկման նպատակով՝ ինքն իրեն ներկայացնելով որպես նրա զինակից ու գաղափարակից: Բայց գիտե՞ք՝ ինչու է Սասունի այսօրինակ հայտարարությունը ցինիկ հնչում: Հնչում է, քանի որ նա գտնվում է մի քաղաքական թիմի շարքերում, որը գործում է Վազգեն Սարգսյանի կյանքի սկզբուքներին ու արժեհամակարգին տրամագծորեն հակառակ՝ հայ ժողովրդի շահերի հաշվին Հայաստանը գցելով թուրքական ազդեցության տակ:
Վազգեն Սարգսյանը Հայաստանի նորագույն պատմության մեջ մարմնավորում է պետականակենտրոնության, անխոցելի անվտանգային համակարգի և թուրքին հայկական պայմաններով պարտադրված խաղաղության գաղափարախոսությունը: Փաստ է, որ այդ փառապանծ հայորդու քաղաքական և ռազմական ողջ ժառանգությունը խարսխված է եղել այնպիսի հիմնարար սկզբունքների վրա, որոնք Նիկոլը ոչ միայն ոտնահարել է, այլև ծաղրել՝ հենց դրանք հռչակելով՝ հայ ժողովրդի դժբախտության ակունք: Սրա հետևանքով Վազգենի ու նրա հավատարիմ թիմակիցների հիմնադրած պետությունը հայտնվել է կոլապսի մեջ, երբ «Արևմտյան Ադրբեջան» դառնալուց կես քայլ է մնացել:
Սասունը, փաստորեն, մի ձեռքով սրբացնում է Վազգենին, իսկ մյուս ձեռքով ստորագրում է Նիկոլի կայացրած այնպիսի քաղաքական որոշումների տակ, որոնք զրոյացնում են Վազգենի ձեռքբերումներն ու պետությունը, ինչը խոսում է այն մասին, որ ի դեմս նրա ԵԿՄ-ն իր ծոցում տաքացնում է սովորական մի շակալի: