Թուրքիայի արևելքում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել


10:56 , 20 մայիս, 2026

Թուրքիայի արևելքում՝ Մալաթիայում, 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին տեղեկություն է տարածել Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչությունը։

Այս պահին ավերածությունների և զոհերի մասին տեղեկություններ չկան: