«Յեքա կնիկ ես…վարչապետն ա եկել». Սպիտակի համայնքապետի տեղակալը հարվածեց «Ազատության» տեսախցիկին (Video)


13:26 , 19 մայիս, 2026

Լոռիում Սպիտակի համայնքապետի տեղակալ Արտակ Մաթոսյանն այսօր՝ մայիսի 19–ին, հունից դուրս է եկել, երբ «Ազատության» լրագրողը փորձում էր ճշտել՝ աշխատանքային ժամին ինչու է նա ներկա իշխող ուժի քարոզարշավին:

Մաթոսյանը հարվածել է տեսախցիկին ու հայտարարել՝ «աշխատանքի է, բա Հանրապետության վարչապետն է եկել»:

Հետ չի մնացել նաև Սպիտակի քաղաքապետ Քաջայր Նիկողոսյանը՝ ասելով. Էլի եկաք նկարելո՞ւ։ Էս աստիճան երկիրը չսիրող մա՞րդ»։