13:10 , 19 մայիս, 2026Հայաստանն ու Լիտվան ռազմավարական համագործակցության մասին փաստաթուղթ են ստորագրել։ Երևանում Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Այս պահից սկսած Հայաստանն ու Լիտվան ռազմավարական գործընկերներ են։ Սա մի ձևաչափ է, որը մեզ հնարավորություն կտա և՛ ավելի լրջացնելու մեր քաղաքական երկխոսությունն ու համագործակցությունը, և՛ ավելի համապարփակ մոտենալու ոլորտային համագործակցությանը»,- ասել է Միրզոյանը։
Հիշեցնենք, որ պաշտոնական այցով Հայաստանում է գտնվում Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսը։