Կոչ ենք անում միջազգային հանրությանը վերջապես միջոցներ ձեռնարկել Իսրայելի անօրինական գործողությունների դեմ․ Էրդողան


00:15 , 19 մայիս, 2026

Իսրայելը կառավարվում է ֆաշիստական մտածելակերպով, հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը։

«Այսօր մենք կրկին ականատես եղանք, թե ինչպես է Իսրայելը կառավարվում ֆաշիստական մտածելակերպով։

Իսրայելական ուժերը հարձակվեցին Գազա մարդասիրական օգնություն հասցնող «Գլոբալ համերաշխության նավատորմի» վրա, և դա արեցին միջազգային ջրերում։

Ես խստորեն դատապարտում եմ քառասուն տարբեր երկրների քաղաքացիներից բաղկացած նավատորմի ուղևորների նկատմամբ ծովահենության և ավազակության այս ակտը։ Այսօր ես կրկին վերահաստատում եմ Թուրքիայի աջակցությունը Գազայի ժողովրդին և նրանց, ովքեր օգնության ձեռք են մեկնում Գազային։

Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը վերջապես միջոցներ ձեռնարկել Իսրայելի անօրինական գործողությունների դեմ, որոնք անտեսում են միջազգային իրավունքն ու նորմերը»։