Սա ոչ այլ ինչ է, քան  արցախցիների հանդեպ ատելություն գեներացնելու ուղիղ փորձ


15:18 , 18 մայիս, 2026
Նիկոլի «Խոզը» մի «լայվ» է  արել ու արցախիցների հանդեմ ատելություն գեներացրել. ցույց է տվել մի բազմահարկ շենք ու պնդել, թե  դա մի ղարաբաղցի գենեալ է կառուցում՝ հարց բարձրացնելով՝ որտեղի՞ց այդ գեներալին շենքեր կառուցելու փող: Ալեքսանյան Վահագը պնդել է, թե հենց այդ պատճառով էր, որ 44-օրյայում մեր բանակի վիճակն աննախանձելի էր:
 
Սա ոչ այլ ինչ է, քան  արցախցիների հանդեպ ատելություն գեներացնելու ուղիղ փորձ. Հայաստանի ծանր վիճակի պատասխանատու են հռչակվում արցախցիները, արցախցի զինվորականությունը, որի նպատակը սլաքները ՔՊ-ից այլ տեղ շեղելն է, պատասխանատվությունից խույս տալը:
 
Նիկոլն արցախցիներին այստեղ համարում է օտար մարմին՝ «ձեռնոց  նետող» իր իշխանությանը: Հետևաբար՝ թե՛ինքը, թե՛ իր թիմակիցները հենց այս շրջանում որոշել են ամեն ինչի մեղավոր կարգել հենց նրանց, քանի որ ուզում են, որ իրենց ատելու փոխարեն հասարակությունն ատի այդ խեղճ մարդկանց. այդպես քաղաքականապես նպատակահարմար է: