Նիկոլը պատրաստվում է արյուն թափել


14:20 , 18 մայիս, 2026
Նիկոլը մի տեսանյութ  է  ցույց տվել, որտեղ զինված ու դիմակավորված անձնինք խոսում են Արցախի մասին: Դավանափոխ եղած Աշոտիկի պապան սպառնացել է նախկին նախագահներին ու ընդդիմության առաջնորդներին՝ հայտարարելով, թե դա նրանց ձեռքի գործն է ու սպառնալով, թե կզելու են:
 
Ի՞նչն է  Նիկոլին խելքահան արել՝ բառիս բացասական իմաստով: Նիկոլը վախկոտի մեկն է, ու նրան թվացդել է, թե դիմակավոր մարդիկ գալու են անձամբ իր հետևից ու հաշիվ պահանջեն: Ընդ որում՝ Նիկոլի վախերն էապես սրվել են՝ պայմանավորևված, բնականբար, նախևառաջ նախընտրական շրջանով.  վախենում է, որ նկարելիք թվերը կարող են հակառակ արդյունքի հանգեցնել: Շատ լավ գիտի, որ առանց թվանկարչության չի կարողանալու վերարտադրվել, հետևաբար՝ խնդիր ունի՝ բնում խեղդելու ցանկացած հնարավոր դիմադրություն. իմիջի հետ պրոբլեմ չունի, արևմտյան  տերերը կհայտարարեն, թե ՔՊ-ն ժողովրդավարությունն է պաշտպանում:
 
Ընտրություններից հետո, եթե ՔՊ-ն վերարտադրվի, Հայաստանում սկսվելու է  քաղաքական բռնաճնշումների մի նոր՝  անօրինակ ալիք, և հենց այս մասին է անոնսում դիվոտած Նիկոլը՝ հընթացս փորձելով նաև վաստակել քաղաքական դիվիդենտներ.  «թալանչիներին» պորտատեղադրելու թեման դեռ շարունակում է ինչ-որ չափով ակտուալ լինել: