Իսրայելական հարձակումներից Լիբանանի հարավում նոր զոհեր են գրանցվել


13:57 , 18 մայիս, 2026

Լիբանանի հարավում գտնվող մի քանի բնակավայրերի ուղղությամբ իսրայելական ուժերի կողմից ավիահարվածների հետևանքով նախնական տվյալներով 10 մարդ է զոհվել, ավելի քան 15 մարդ վիրավորվել է։ Այս մասին հաղորդում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA):

Զոհերի թվում կան նաև երեխաներ։

«Հեզբոլլահ»-ը մայիսի 18-ին հայտարարել է, որ չորս անօդաչու թռչող սարքով թիրախավորել է լիբանանյան Ռաշաֆ գյուղաքաղաքում գտնվող իսրայելցի զինվորների հավաքատեղին։

Չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ապրիլի 16-ի կեսգիշերին հայտարարված հրադադարին՝ Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև բախումները շարունակվում են։

Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության՝ մարտի 2-ից, երբ Իսրայելի վրա «Հեզբոլլահ»-ի հարձակման պատճառով Լիբանանը ներքաշվեց Մերձավոր Արևելքում պատերազմի մեջ, երկրում իսրայելական գործողությունների զոհերի ընդհանուր թիվը հասել է 2988-ի, իսկ վիրավորներինը՝ 9210-ի։