Մայիսի 19-ին պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսը


12:56 , 18 մայիս, 2026

Մայիսի 19-ին պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

ՀՀ ԱԳՆ-ում կկայանա արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը: