Նիկոլին ձեռք է տալիս Հայաստանի դե ֆակտո չգոյությունը


17:51 , 15 մայիս, 2026
Ազատի հրդեհի զոհերից մեկի ծնողի հետ առերեսված ու Ազատի զորամասի հրդեհի մեղքն ընդդիմության վզին սրիկայաբար փաթաթած Նիկոլը պատմել է, թե ինչպես է Արցախից բռնագաղթած մի տիկին օրերս իրեն մեղադրել  Արցախը վաճառելու համար՝ արձանագրելով, որ 30 տարի խաղաղ ենք ապրել: Եվ ահա Նիկոլը հայտարարել է, թե  ոչ մի խաղաղություն էլ չի եղել, քանի որ միայն հիմա է, որ սահմանին զոհեր ու վիրավորներ չկան՝ ի տարբերություն նախորդ տասնմյակների:
 
Նիկոլը չի հասկացել, որ խաղաղությունը  միայն կարելի է պարտադրել: Ցավոք, Ադրբեջանին հաջողվել է, այո, «խաղաղություն» պարտադրել Նիկոլին: Բայց ո՞րն է սահմանին զոհերի կամ վիրավորների բացակայության գինը: Այդ գինը Հայաստանի անվերապահ կապիտուլյացիան է: Մինչդեռ նակինում ամեն մի զոհի, սպանված հայ զինվորի դիմաց թուրքը իր մի քանի զինվորի կյանքով էր փոխհատուցում, և հենց այդ ասիմետրիկ պատասխանն էր, որ ստիպում էր կզել ու խաղաղվել Իլհամին:
 
Մինչդեռ այժմ դե ֆակտո ոչնչացված է հայկական պետությունը, հողին հավասարեցված է Հայաստանը: Բայց եթե Նիկոլին մեր այդ կարգավիճակը ուրախացնում է, ապա նորմալ մարդկանց համար այս ամենն ուղղակի անհանդուրժելի է:
 
Հունիսյան ընտրությունները նախևառաջ այս ստորացված կարգավիճակից դուրս գալ-չգալու մասին են: