Նիկոլը նախընտրում է իրականության աչքերին չնայել


13:32 , 15 մայիս, 2026
Իր բացօթյա ասուլիսում Նիկոլը հայտարարել է, որ ունի տպավորություն, թե հունիսի 7-ին Հայաստանում տեղի է ունենալու հեղափոխություն. շփվում է մարդկանց հետ ու տեսնում, թե որքան անկեղծ սիրով ու ջերմութամբ են իրեն վերաբերվում, որքան երջանիկ ու ուրախ են, որ խաղաղություն է տիրում:
 
Նիկոլը նման բաներ հենց այնպես չի ասում. ուզում է տեսախցիկների առաջ թողնել իսկապես սիրված, հասարակութան մեծագույն մասի սերը վայելողի տպավորոթյուն, որպեսզի երբ վաղն ընտրությունների արդյունքները կեղծվեն, իսկ առանց դրա անհնար է լինելու ՔՊ-ի համար Սահմանադրական մեծամասնություն հավաքել, հարցեր չառաջանան: Այդ պատճառով է, որ Նիկոլը տեսախցիկների առաջ չի սիրում խոսել հայհոյվելու, կոշտ կերպով քննադատվելու, խայտռառակվելու, «պասլատ» արվելու  մասին՝ անկախ նրանից, որ այդ մասին փաստող փաստերի պակաս բնավ չկա:
 
Մյուս կողմից՝ այն, որ թեկուզ տեսականորեն հասարակության ներսում կարող են լինել սեգմենտներ կամ խմբեր, որոնք նույնիսկ այսքանից հետո կարող են Նիկոլ սիրել կամ ընտրել, ինքնին խնդրահարույց է ու հարցեր է առաջացնում՝ ուղղված նախևառաջ հասարակությանը. Լեգիտիմանում է հարցը, թե արդյոք հայաստանյան հանրությունն առողջ է, թե հոգեպես հաշմված, որ չի տարբերում լավը վատից, թուրքին հայից…