10:11 , 15 մայիս, 202616 տարի առաջ մեկնարկած Իրան-Հայաստան բարձրավոլտ երրորդ գծի շինարարության ավարտի ժամկետները կրկին երկարաձգվել են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի բաժնի պետ Հովհաննես Աբրահամյանը նշեց, որ Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարական աշխատանքները որոշակիորեն դանդաղել են տարածաշրջանային լարվածության պատճառով։
«Ներկայում աշխատանքներն ընթացքի մեջ են։ Հաշվի առնելով Իրանում և առհասարակ Մերձավոր Արևելքում վերջին իրադարձությունները՝ իրանական մեր գործընկերները մի փոքր խնդիր ունեին։ Հիմա կարծես թե իրավիճակը կարգավորվում է, և ծրագիրն ընթացքի մեջ է։ Իհարկե, դա ժամկետների առումով որոշակի ազդեցություն կունենա, բայց նախատեսում ենք աշխատանքներն ավարտել մոտ ապագայում՝ հաշվի առնելով, որ դրանք արդեն վերսկսվել են»,- ասաց նա։
Խոսելով շինարարության ներկա փուլի մասին՝ ՏԿԵՆ ներկայացուցիչը մանրամասնեց, որ իրականացվում են հենարանների տեղադրման և հաղորդալարերի անցկացման աշխատանքներ։ Ըստ նրա՝ կարևոր առաջընթաց կա նաև ենթակայանների կահավորման հարցում։ Աբրահամյանը վստահեցրեց, որ տարածաշրջանային լարվածության պատճառով դանդաղած աշխատանքները կրկին մտել են ինտենսիվ փուլ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: