Փակ դռներ, Թելսելի խափանվող վալիդատորներ. քաղաքացիները բողոքում են կրկնակի վճարումից (Video)


14:21 , 14 մայիս, 2026

Երևանի հասարակական տրանսպորտում խնդիրները շարունակում են մնալ քաղաքացիների դժգոհության հիմնական պատճառներից մեկը։
Վերջին շրջանում հատկապես հաճախ են արձանագրվում վեճեր ավտոբուսներում։ Քաղաքացիների մի մասը դժգոհում է, որ քաղաքապետարանի վերջին կարգադրությունից հետո վարորդները սկսել են չբացել ավտոբուսների մեջտեղի և հետևի դռները՝ ստիպելով բոլոր ուղևորներին մուտք գործել միայն առջևի դռնով։ Քաղաքացիների խոսքով՝ սա արվում է այն նպատակով, որպեսզի վարորդները վերահսկեն յուրաքանչյուր ուղևորի վճարումը։

ArmLur.am-ն այսօր շրջել է Երևանի քաղաքային տրանսպորտում՝ արձանագրելու խնդիրները։