Գայուշն ընդամենն ասել է այն, ինչը Նիկոլը չի համարձակվում բարձրաձայնել
15:44 , 13 մայիս, 2026
Հայտնի է դարձել, թե Նիկոլի ֆանատներն իրականում ինչ են մտածում արցախցիների մասին. Հակոբյան Աննային կրկին գրկելու հնարավրություն ստացածի հետևորդներից Կալեմդարյան Գայուշը, չկարողանալով զսպել յուր բացասական էմոցիաները, գրել է. «Կյարաբաղցի թրքի մնացորդներ ՍԱՏԿԵԻՔ ՉԳԱԻՔ ՀԱՅԱՍՏԱՆ, ՌԱԴ ԵՂԵՔ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ, ՈՒՏԵՔ ՆԻԿՈԼԻ ՈՏՔԵՐԸ ՔՅՈՓԱԿ»:
Այս ռասիզմն իրականում բնորոշ է ոչ միայն Գայուշին. այսպես են մտածում նաև կարկառուն ՔՊ-ականներն ու Նիկոլը, բայց քանի որ չեն կարող բարձրաձայնել իրենց սրտի խոսքը, սեփական հոգում ամբարված թարախը դուրս են տալիս գայուշների կեղտոտ բերանով:
Սրանք արցախցիերին ատում են մի քանի պատճառով. արցախցիները Նիկոլի ընտրազանգվածը չեն, հետևաբար՝ մարտահրավեր են ՔՊ-ի ամար, արցախցիները հավելյալ սոցիալական բեռ են Կառավարության համար, արցախցիները նաև Իլհամի աչքի փուշն են, հետևաբար՝ այդպիսին են նաև Նիկոլի համար:
Նիկոլը հաճախ է կոչ անում արցախցիներին մնալ ու Հայաստանում տնավորվել՝ձևացնելով, թե սիրում ու կարեկցում է նրանց, այնինչ իրկանանում հոգու խորքում ամեն օր անիծում ու ատում է այդ մարդկանց, ինչի մասին, փաստորեն, գիտեն նաև ՔՊ-ի համակիրները, որոնցից ոմանք, դրսևորելով անփութություն, չեն կարողանում զսպել իրենց էմոցիաները: