Գոռ Հակոբյանը որդու հետ տեսանյութ է հրապարակել


14:02 , 13 մայիս, 2026

Դերասան Գոռ Հակոբյանը որդու՝ Ֆելիքսի հետ հիվանդանոցից տեսանյութ է հրապարակել։

«Հաղթում է»,- տեսանյութին կից գրել է Հակոբյանը։

Հիշեցնենք՝ Գոռ Հակոբյանը հայտնել էր, որ իր որդու մոտ ախտորոշվել է չարորակ ուռուցքի հազվադեպ տեսակ։ Նա հայտարարել էր դրամահավաք, անհրաժեշտ գումարը հավաքվել էր ժամերի ընթացքում։

Ֆելիքսն այժմ բուժման փուլում է։