Աբսուրդ. SMS-ից SMS մի կերպ ձգող Նիկոլը խոսում է 1000 տարվա մասին
16:11 , 12 մայիս, 2026
Հայտարարելով, որ 2025թ.-ն այն միակ օրացույցային տարին է, երբ Ադրբեջանը չի սպանել կամ վիրավորել որևէ մեկին փոխհրաձգության ժամանակ՝ Նիկոլը Եղեգնաձորում պնդել է, թե պետք է աշխատեն այդ մի տարին դարձնել երկու տարի, երկու տարին՝ տասը տարի, տասը տարին՝ հիսուն տարի, հիսուն տարին՝ հարյուր տարի, հարյուր տարին՝ հինգ հարյուր տարի, հինգ հարյուր տարին՝ հազար տարի: Ըստ Նիկոլի՝ այլևս մեկ տարվա «տեսադաշտով» չենք ապրելու, այլ ապրելու ենք հինգ հարյուր տարվա, հազար տարվա տեսլականով, և Հայաստանի պետության հարատևությունն ապահովելը, զարգացած, բարեկեցիկ, անվտանգ ու ժողովրդավար Հայաստանը սերնդեսուրդ փոխանցելն իրենց մեծագույն առաքելությունն է, որն ամրագրվելու է հունիսի 7-ի ընտրություններում:
Գիտե՞ք՝ ինչու է Նիկոլը շեշտել մեկ տարվա «տեսադաշտով» ապրել-չապրելու հանգամանքը: Այդպես է վարվել, քանի որ անձամբ ինքն ապրում է մեկ օրվա «տեսադաշտով», դրսից ստացվող SMS-ներով, և ինքն էլ չգիտի, թե ստացված մեկ SMS-ից մինչև ստացվելիք հաջռորդ SMS-ը որքան ժամանակ կքաշի:
Ասել, թե Նիկոլի հայտարարությունները աբսուրդային են, նշանակում է՝ ոչինչ չասել. այսօր աշխարհի գերհզորներն անգամ չգիտեն, թե 3 կամ 5 տարի հետո ինչ է լինելու աշխարհի հետ, այդ ինչպե՞ս է նիկոլապետությունը 1000 տարվա հաշվարկով պլաններ գծելու ու իրականացնելու այն էլ մի դեպքում, երբ «խաղաղություն» կոչվածը պայմանավորված է բացառապես թրքասեր Նիկոլի ու հայատյաց Իլհամի միջև ձեռք բերված պայմանավորվածությունով: Ի՞նչ է, Նիկոլը պլանավորում է 1000 տարի չմեռնե՞լ, թե՞ Իլհամն է անմահություն ձեռք բերել:
Եթե սա խոսում է 1000 տավա մասին, ուրեմն իմացեք, որ Հայաստանին 10 տարի էլ չի մնացել: