Հենց բացահայտելու պահը գա, կասեմ. լավ բաների մասին է խոսքը. Միրզոյանը՝ Փաշինյանի ականջին շշնջալու մասին


12:56 , 12 մայիս, 2026

Tert.am-ը գրում է.

Ինչ լինում է, հանրային ասում ենք, չէ՞: Եթե մի բան դեռ քննարկման փուլում է, դեռ հանրայնացնելու կարիք չկա, ասենք, որ ի՞նչ լինի: Այս մասին ասել է Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին՝ ի՞նչ էր քարոզարշավի ժամանակ գաղտնի ասում Նիկոլ Փաշինյանին:

Լրագրողի դիտարկմանը, որ Միրզոյանն ասել է՝ «թուրքերը բացում են», ի՞նչն են բացում, ԱԳ նախարարն ասել է՝ բացեն, կհասկանանք: 

Հարցին՝ սահմա՞նն են բացում, նա պատասխանել է, որ վստահ է, դա էլ կլինի մի օր, բայց այս անգամ խոսքն այլ բանի մասին էր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: