Սամվել Կարապետյանի աջակցությամբ Դոնի Ռոստովի ճեմարանի պատմական շենքը վերադարձվել է թեմին


11:58 , 12 մայիս, 2026

Սամվել Կարապետյանի աջակցությամբ Դոնի Ռոստովի ճեմարանի պատմական շենքը վերադարձվել է թեմին։

Հայտնում են «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից։

Թեմակալ առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը Դոնի Ռոստովում ուսումնասիրել է շենքի ներկա վիճակը, որտեղ պարզվել է, որ երկար տարիների անգործությունից հետո այն հայտնվել է անմխիթար վիճակում։

Թեմը պատրաստակամություն է հայտնել իրականացնել նորոգման աշխատանքներ և վերականգնել շենքի կրթական ու հոգևոր պատմական առաքելությունը։