Նիկոլն ուզում է, որ դա հենց ՌԴ-ն անի, այլ ոչ թե ինքը
09:52 , 12 մայիս, 2026
Պուտինի՝ վերջնագրային տոնով արված վերջին հայտարարությանն այն մասին, որ Երևանը պետք է հնարավորինս շուտ հստակեցնի՝ ցանկանում է անդամակցել ԵՄ-ին, թե՝ ԵԱՏՄ-ին, անդրադարձել է Նիկոլն ու ասել, որ մտադիր չեն այս պահին վերջնական ընտրություն կատարել: Հայտարաելով, թե ՀՀ-ն միջպետական հարաբերություններում առաջնորդվում է միջպետական տրամաբանությամբ՝ Նիկոլը միաժամանակ հստակեցրել է, որ հանրաքվե կազմակերպել չի պատրաստվում: «Մենք ԵԱՏՄ լիարժեք անդամ ենք, լիարժեք մասնակցում ենք բոլոր որոշումների կայացմանը։ Մենք չունենք նպատակ՝ վնասելու Ռուսաստանի շահերին»,-մասնավորապես՝ հայտարարել է նա:
Ինչո՞ւ է Նիկոլը հնարավորինս ջանում հետաձգել ՀԱՊԿ-ից կամ ԵԱՏՄ-ից դուրս գալը մի դեպքում, երբ ակնհայտորեն խորացնում է ՌԴ-ի հետ թշնամական հարաբերությունների մեջ գտնվող աշխարհաքաղաքական բևեռի հետ իր հարաբերությունները՝ խոստանալով է՛լ ավելի հեռուն գնալ, եթե Արևմուտքն օգնի իրեն վերարտադրվել: Մի՞թե վախենում է, որ ՌԴ-ն կտրուկ տնտեսական պատժամիջոցներ կսահմանի Հայաստանի դեմ՝ «ձեռնոց նետելով» ՔՊ-ական իշխանության ամրությանը՝ հաշվի առնելով այն, որ հնարավոր պատժամիջոցների պատճառով Հայաստռանի տնտեսությունն ուղղակի կարող է մեռնել շատ արագ տեմպերով:
Նիկոլը ուզում է «և՛ կույս մնալ, և հաճույք ստանալ»՝ թերևս ակնկալելով, որ ՌԴ-ն սեփական ձեռքով, միակողմանիորեն Հայաստանին կվտարի ԵԱՏՄ-ից կամ ՀԱՊԿ-ից՝ ստանձնելով հետևաքների համար քաղաքական պատասպանատվություն: Նիկոլը չի ուզում պատասխանատվության բեռի տակ մտնել՝ շատ լավ հասկանալով,թե ինչ հետևանքներ կլինեն այդ դեպքում իր ուժի համար: