Ահա թե ինչու սյունեցիները չպետք է հավատան Նիկոլին
15:59 , 11 մայիս, 2026
Դիմելով սյունեցիներին՝ ինքնատիրապետումը կորցրած Նիկոլը պնդել է, թե Սյունիքի անվտանգությանն առնչվող հարց գոյություն չունի, և ինքը եկել է՝ ասելու, որ Սյունիքը եղել է, կա ու կլինի անկախ ու ինքնիշխան ՀՀ-ի անբաժանելի մաս. 2025-ի օգոստոսից որևէ մեկը որևէ տեղ չի կարող դա դնել կասկածի տակ: «…և ես եկել եմ՝ սա ձեզ ուղիղ ձեր աչքերի մեջ նայելով ասելու»,-մասնավորապես գորգռացել է Նիկոլը:
Որքան էլ Նիկոլի վստահեցումները թվան համոզիչ կամ գայթակղիչ, ժամանակին նրան «սյունյան ողջույններ» հղած սյունեցիները չպետք է հավատան խաբեբային և ահա թե ինչու:
Բանն այն է, որ Նիկոլը երբեք ճիշտ չի խոսել ու միշտ լկիաբար խաբել է. հիշեք «Արցախը Հայաստան է և վերջ»-ը, 44-օրյա պատերազմն ու «տագդիգագան հաղթանակը», հիշեք 2021-ին տրված խոստումներն ու 2023-ի աշունը…
Իրականում Սյունիքը հենց հիմա «մազից է կախված». Նիկոլի հաղթանակի դեպքում Իլհամը կանգ չի առնելու և եթե ոչ պատերազմի, ապա բանավոր պարտադրանքի միջոցով ստանալու է նաև անկլավները: Եթե ստանում է անկլավները, Սյունիքը կտրվում է Հայաստանի հիմնական մասից, ինչը նշանակում է փաստացի մարզի անկլավացում: Եթե դրանից հետո թուրքերը հարձակվեն Սյունիքի վրա՝ օգտռագործելով հարմար առիթը, ապա մեծագույն ցանկության դեպքւոմ անգամ Հայաստանը չի կարողանալու կազմակերպել մարզի ինքնապաշտպանությունը, քանի որ դեպի Սյւոնիք տանող ճանապարհն ուղղակի փակվելու է, իսկ լոգիստիկան ցանկացած պատերազմի ելքը որոշող կարևորագույն գործոններից մեկն է:
Հետևաբար՝ Նիկոլին պետք է լսել ու հասկանալ հակառակը. եթե խոստանում է, որ Սյունիքը Հայաստնի կազմում է լինելու, ուրեմն արդեն ծախել է: