Նիկոլը ցանկանում է հերոս հռչակվել


17:54 , 8 մայիս, 2026
Շուշիի ազատագրման օրը քարոզարշավի նետված Նիկոլը հերթական հակաարցախյան հայտարարությունն է արել՝  Ղարաբաղի շարժումը «ճակատագրական սխալ» որակելով: Հայտարարելով, թե 1991-ից ի վեր Հայաստանը եղել է  թակարդում՝ Նիկոլը պնդել է. «Մեզ խաբել են, թե մենք Ղարաբաղի համար ենք վատ ապրում, դա սուտ է եղել, իրենք իմացել են, որ սրա հետևանքը ծանր է լինելու: Հայաստանի հաշվին Ղարաբաղում թոշակներն ու աշխատավարձերը բարձր են եղել»: 
 
Նմանօրինակ հայտարարություններ այս ընթացքում դեռ շատ են հնչելու, ուստի շատ կարևոր է, որ հասարակությունն ունենա իմունիտետ՝ քաղաքական-քարոզչական հնարքներին չտրվելու: Նիկոլին երևի հուշել են հենց հետպատերազմյան իրականության և Արցախի կորստի վերաբերյալ հանրային ընկալումների աղավաղման միջոցով լուծել քաղաքական պատասխանատվության՝ այդպես էլ օդում մնացած հարցը: Նիկոլը պատմական ռեվիզիայի է ենթարկել Ղարաբաղյան շարժումը, որպեսզի նսեմացնի դրա կորստի նշանակությունը հայ ժողովրդի կյանքում: Ընդ որում՝ նա դիմել է իր սիրած մեթոդին՝ շահարկելով սցիալական թեման: Մի հասարակություն, որը շարունակում է խարխափել աղքատության մեջ, որտեղ 10000 դրամով ավելացված թոշակները մեծ ձեռքբերում են համարվում, կարող է և ընկնել այս քարոզչական թակարդն ու նույնիսկ ՔՊ-ին հերոսացնել. եթե Արցախը բեռ էր, ուստի իսկական հերոս է նա, ով ազատել է  հայությանն այդ բեռից:
 
Լինելով քաղաքական դաշտում ստի արմատը՝ Նիկոլն այլոց է մեղադրել սուտ ասելու համար՝ փորձելով իր վրայից մաքրել Արցախի կորստյան քաղաքական պատասխանատվությունն ու վերջնակնաապես մարսել այն՝ մի բան, որն ուղղակի անհնար է, իհարկե: