Ո՞ւմ է հիմա դատի տալիս Ալենը
14:43 , 8 մայիս, 2026
Սիմոնյան Ալենը հայտարարել է, թե պատրաստվում է Նարեկ Կարապետյանին դատի տալ՝ նրա մի գրառման հիման վրա. նրան մեղադրում է իրեն անվանարկելու ու մարդկանց «կազինոյի վրա նստեցնելու» վերաբերյալ մեղադրանք ներկայացնելու համար:
Իրականում Ալենն իզուր է չքմեղանում. պետք է դատի տալ ոչ թե իրականությունն ասողներին, այլ հասարակության մի գերակշիռ հատվածին խաղամոլ դարձրածներին. վերջին 8 տարում Հայաստանում խաղամոլության և խաղային բիզնեսի ոլորտում գրանցվել է թե՛ ֆինանսական շրջանառության, թե՛ հանրային ներգրավվածության աննախադեպ աճ, ու վտանգը խորացել է այնքան, որ նույնիսկ «Շիշ Բռնողն» է փորձում սրա դեմն առնել՝ լինելով Նիկոլի թիմից, բայց զգալով, թե ուր է հասարակությունը գլորվում, որն իրականում քայքայվում է ու հարստահարվում:
Այսպես՝ օրինակ՝ եթե 2018-ին խաղադրույքների ընդհանուր ծավալը կազմում էր մոտ 330 մլրդ դրամ, ապա դիցուք 2022-ին այդ թիվը գերազանցել է 5 տրիլիոն դրամի շեմը, իսկ 2025-ին՝ մոտ 7,7 տրլն է կազմել: Այս վիճակագրությունը միայն բավական է, որպեսզի դատվի ոչ միայն Ալենը, այլև ողջ ՔՊ-ն էլ՝ հետը:
Իրականում խաղաղամոլության այս վարակը երկրում ստեղծված միջավայրի ու վատառողջ մթնոլորտի հետևանք է, որի համար պատասխանատվություն է կրում նախևառաջ իշխանությունը, որի կարկառուն նեկրկայացուցիչներից է նաև Ալենը: