Հեշտասեր Ալենը դեռ չի հասկացել, թե ինչու է այս երկրում անհնար անհոգ և ուրախ կյանքով ապրել


16:28 , 7 մայիս, 2026
Լրագրողների հետ զրույցի բռնվցած Ալենը գերիներին վերաբերող հարցի պատճառով ընդդիմությանն ու դրա լիդերներին հռչակել է՝ հայ ժողովրդի անեծք՝ կոչ անելով դժբախտությունների ու մարդկանց ցավի վրա «աչոկ» չհավաքել, այլ թույլ տալ ժողովրդին ուրախանալ ու հեշտ ապրել:

Հեշտասեր Ալենը, փաստորեն, դեռ չի հասկացել, թե ինչու է այս երկրում անհնար անհոգ և ուրախ կյանքով ապրել: Սեփական քաղաքական շահերի համար հազարավորների գլուխը կերած ու այդ մասին ցինիկ հայտարարություններով հանրահռչակված Նիկոլի երկիրն Ալենը շփոթել է Մոնակոյի կամ ասենք Նիդերլանդների հետ: Մինդեռ սա ջախջախված Հայաստանն է, որի բնակչությունը կանգնած է հերթական աղետի շեմին՝ ամենաքիչը թրքացման: Փաստորեն՝ եթե ընդդիմությունը քննադատում է ՔՊ-ին կամ մատնացույց անում չկատարված խոստումներն ու տանուլ տված գործերը, ազգին վատություն է անում: Այս նույն տրամաբանությամբ աշխարհի բոլոր երկրների ընդդիմադիր ուժերը պետք է հայտարավեին «հարամ» ու արգելվեին, բայց ժողովրդավարությունը թելադրում է խաղի այլ կանոններ: ՔՊ-ն այդ կնոններով խաղալ չի ուզում ու չի կարողանում, ահա թե ինչու է Ալենը հոխորտում ու ոչ քաղաքական լեքսիկոն բանեցնում՝ մերկացնելով սեփական անկարողությունը:

Այսօր ուրախանալ կարող են միայն հայ ժողվորդի գլխին իրական փորձանք դարձած ՔՊ-ակաները, քանի որ հիմա է նրանց ժամը, բայց դա էլ վերջ կունենա, ու հատուցման պահը չի ուշանա…