Վեդու մանկապղծության գործը պարտակելու և աղավաղելու պրոցեսսը որակական նոր փուլ մտավ


10:56 , 7 մայիս, 2026
Վեդու մանկապղծության գործը պարտակելու և աղավաղելու պրոցեսսը որակական նոր փուլ մտավ: Պահանջվեցին ամիսներ ու մի քանի օր տևած համաֆեյսբուքյան խլեշ-մոբ, որպեսզի մեղադրանք առաջադրվեր ու թվում է, թե ամեն բան արդեն կարգին է, բայց դա միայն թվում է:
Նախ, էս պահին հայտնի է, որ կալանքի տանելու են երկու քյոփակներին, որոնք, ըստ առկա տեղեկատվության՝ թերևս կատարածուներ էին զուտ, իսկ այ հիմնական գործող անձի՝ «բարերարի» մասով ոնց ամեն ինչ լղոզում էին, այնպես էլ շարունակում են:
Հիշեցնեմ, որ էս պատմության կծիկը սկսել է բացվել, երբ դպրոցում միամիտ տեսել են «բարերարի» ուղարկած սպառնալից հաղորդագրությունները ու եթե մյուս երկու վիժվածքների ու դրանց ինքնության մասով արդեն բավականին շատ դետալներ են հրապարակվել, ապա «բարերար» կոչվածի ինքնությունը, անունն ու արտաքինը պահում են պետական գաղտնիքի պես: Որքան հասկանում եմ՝ վերջինս, առ այս պահը, մեղադրյալի կարգավիճակ էլ չունի ու կողքից ամեն ինչ այնպես է երևում, ասես ամեն ինչ արվում է, որ ժամանակ շահեն այնքան, որ սրան հասցնեն փախցնեն ու/կամ կորցնեն այնպես, որ ռոզիսկ հայտարարելուց հետո, էլ ոչ ոք ու երբեք չգտնի դրան: Ընդհանուր տպավորություն կա, որ իշխանությունները՝ տեղի տալով հանրային ճնշմանը, որոշել են երկու քյոփակին ստրելոչնիկ սարքելու գնով՝ ջրել այս թեման՝ այդպես էլ չտալով որևէ հոդբաշխ բացատրություն, թե ինչպես կարող էր տեղ գտնել այն պոռնոգրաֆիան, որի ականատեսն ենք լինում վերջին օրերին:
Այս ամենը շատ տարօրինակ էր ի սկզբանե ու անհնար է սա վերագրել տեղական մարմինների անփութությանը: Ընդհակառակը, հատուկենտ դրվագներ կարելի է հիշել, երբ Նիկոլի պետական ապարատը այսքան կոնսոլիդացված, հետևողական ու պասերով սպասարկի մի օրակարգ: Ոստիկանությունը, քննչականը, դատախազությունը, համայնքապետարանն ու մարզպետարանն ամեն ինչ արել են ու անում են, որպեսզի այս գործը պարտակվի ու բնականոն իրավական ընթացք չստանա:
Ինքներդ դատեք. դեռահասների՝ խմբի կազմով բռնաբարության բազմակի դրվագների մասին գործ է ի հայտ գալիս, որտեղ կասկածյալները առաջին օրվանից հայտնի են լինում, բայց ամիսներ շարունակ ոչ ոք չի ներգրավվում մեղադրյալի կարգավիճակով, տուժողների նկատմամբ քննչական գործողություններն այն աստիճան աբսուրդային ընթացք են ունեցել, որ ինքնին կարող են որակվել անչափահասների նկատմամբ առնվազն հոգեբանական բռնություն, որոնց արդյունքում տուժողներն էլ ավելի են տուժել: Այս բարձիթողի վիճակի ու բեսպրեդելի արդյունքում նոր զանցանքներ են հնարավոր դարձել, երբ օրինակ երեխեքի հորեղբայրը կտրել է մանկապիղծերից մեկի ականջը և ծռծկռտուք է ունեցել քննիչի հետ, որը, ըստ փաստաբանի՝ ուլտիմատիվ ու կոպիտ ձևով պահանջել է առանց պաշտոնական ներկայացուցչի ներկայության «քննչական գործողություններ» իրականացնել անչափահասների հետ: Այս ամենը չէր լինի, եթե առաջին հաղորդումը ստանալուց հետո, սահմանեին իրավիճակին ադեկվատ խափանման միջոցներ:
Սակայն սա էլ դեռ ամենը չէ: Ոստիկանության ու քննչականի տևական լռությունից զատ, ունենք մարզպետարանի հերքում, որ իբր ոչինչ էլ չի եղել, հետո ունենք ոստիկանության ու քննչականի ռելիզներ, որոնցում էական փոխադարձ հակասություններ կան, իսկ երեկվանից պետական մարմինները արդեն աբսուրդի թատրոնի են վերածել այս թեմայի վերաբերյալ իրենց պարզաբանումները:
Ուրեմն Բագրատ Սրբազանին՝ ինչ-որ էմպիրիկ զրույցների, Սամսոնյանին՝ «հետույք» բառի, Կանդազին՝ «աշխատավարձ» բառի ու նմանօրինակ մանրուքների համար մարդկանց պաչկեքով 2 ամիս կալանք շռայլող քննչականը, որը մինչև էսօր ոչինչ չէր անում երկու անչափահասների սեռական բռնության մեջ մեղադրվող 3 չափահասի հանդեպ, որոնցից առնվազն մեկը նմանօրինակ հոդվածով դատվածություն ունի, պռես ռելիզ է տարածում, որտեղ քիչ է մնում բաց տեքստով մեղադրի տուժողներին: Հետո գլխավոր դատախազն է ինչ-որ հիմարագույն «պարզաբանում» տալիս, առ այն, որ դե մանկապղծության դեպքեր էլի են եղել (էլ որ եղել են, բայց չի եղել, որ սաղ պետական ապպարատով փորձեն պարտակել դրանք), դե իսկ ՄԻՊի կեցվածքը մի հատ առանձնահատուկ և ուրույն քֆուրի ա արժանի...
Ինչևէ, քյոփակներին, կարծես, կալանավորելու են, բայց եթե որևէ պատճառաբանությամբ երրորդ՝ հիմնական գործող անձը պլստա, կարծում եմ, որ նույնիսկ ամենամիմիտ մարդու համար պարզ կլինի, որ պատահաբար բախվել ենք շատ ավելի մութ ու ծավալուն պատմության, որը ինչ-ինչ թելերով կապված է Նիկոլի իշխանական բուրգի հետ: Չնայած, էսքան պղծության մեջ, նիկոլական Էփշտեյնի գործն ի՞նչ ա, որ պետք է զարմացնի մեզ, ես որ արդեն ոչնչից չեմ զարմանա, որովհետև չկա տենց պղծություն, որին սրանք ունակ չեն: Չկա՛:
Գտե՛ք ու բռնե՛ք երրորդին, էս պատմությունը ծայրից ծայր պետք է պարզաբանվի ու որևէ փուլում չպետք է կորցնենք զգոնությունը: Ստեղ մի բան էն չի, մի այլ կարգի էն չի: