Իրականում Նիկոլը Բածկայից հետ չի մնում
15:11 , 6 մայիս, 2026
Հայտարարելով, թե Բելառուսի կառավարման օրինակը Հայաստանի համար անընդունելի է՝ Սիմոնյան Ալենը փորձել է հստակեցնել, թե հատկապես ինչու է այդպես: «Հայաստանն ազատ երկիր ա՝ իր ազատ մեդիաներով, մարդու իրավուքներով և օրենքի գերակայոթյամբ»,-մասնավորապես՝ հայտարարել է Ալենը:
Ալենի հայտարարությունը յուրատեսակ երանգ է ձեռք բերում հատկապես մի ցուցանիշի ֆոնին. օրերս, ինչպես հայտնի է, «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) միջազգային կազմակերպությունը հրապարակել էր «Մամուլի ազատության ինդեքս 2026» զեկույցը, ու պարզվել էր, որ Հայաստանը հետընթաց է գրանցել՝ աշխարհի 180 երկրների շարքում զբաղեցնելով 50-րդ հորիզոնականը մի պարագայում, երբ նախորդ տարի 34-րդն էր: Այսինքն՝ բավական զգալի հետընթաց է ապրել ալենների ղեկավարած երկրում այն ազատ խոսքը, որով իբր պարծեցել է Ալենը:
Ինչ վերաբերում է մարդու իրավունքներին ու օրենքի գերակայությանը, ապա այստեղ ևս Ալենը գլուխ գովելու տեղ չունի. մի երկրում, որտեղ «հետույք» բառի պատճառով կարող են երկար ժամանակով լրագրոությամբ զբաղվող մարդկանց բանտված պահել (խոսքը Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի մասին է), իսկ եկեղեցուն հալածել Ալլահշուքյուրի օրակարգը չկիսելու պատճառով, ոչ մի նորմալ մարդ չի կարող իրեն թույլ տալ մարդու իրավունքներից կամ օրենքի գերակայությունից խոսել. կա՞ այս երկրում մի դատավոր, որ կարող է Նիկոլի ասածը չանել…
Այնպես որ՝ եթե խորանանք, Նիկոլը Բածկայից բացարձակապես հետ չի մնում, ուղղակի քանի որ եվրոպացիներին խոստացել է Հայաստանը դարձնել «Արևմտյան Ադրբեջան», ժողովրդավարական երրներն աչք են փակում աստեղ տեղի ունեցողի վրա՝ շատ լավ իմանալով, սակայն, թե ինչ է իրականում կատարվում: