Ավանդական կարատեի Զեյթուն ակումբը վերանվանվել է Iskandaryan Martial Arts Academy


10:23 , 6 մայիս, 2026

Ավան վարչական շրջանի Ծարավ աղբյուր թաղամասում բացվել է ակադեմիայի 11-րդ մասնաճյուղը, որտեղ անցկացվում են ավանդական կարատեի, MMA-ի, սպորտային մարմնամարզության մարզումներ՝ պրոֆեսիոնալ մարզիչների գլխավորությամբ։



Iskandaryan Martial Arts Academy-ն (նախկին Զեյթուն ակումբը) հիմնադրել է ավանդական կարատեի աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի եռակի գավաթակիր, միջազգային կարգի սպորտի վարպետ Նարեկ Իսկանդարյանը։

Ակադեմիայի բացմանը ներկա էին մի շարք հյուրեր, այդ թվում ավանդական կարատե-դո ֆեդերացիայի նախագահ, սև գոտի 6-րդ դան սենսեյ Սուրեն Մաթևոսյանը, Ծարավ աղբյուր թաղամասի համատիրության նախագահն ու աշխատակիցները։