Նիկոլի՝ հենց սեփական ուղուց չշեղվելու զոհն է հայ ժողովուրդը դարձել
15:14 , 5 մայիս, 2026
Իլհամի ստորացուցիչ ելույթը մեկնաբանելուց հրաժարված Հակոբյան Հասոն իրականությանը 180 աստիճանով հակասող հայտարարություն է արել՝ ասելով. «Փորձը, տարիները, էս ընթացքում ամիսները ցույց են տվել, որ երբ որ մենք մեր ուղուց չենք շեղվում՝ անկախ նրանից՝ ինչ է հնչում Արդբեջանի կողմից, ինչ է հնչում երրորդ երկրի կողմից, ինչ է հնչում ներքին ընդդիմության կողմից, սա ի շահ Հայաստանի Հանրապետության է լինում ի վերջո»:
Նման հայտարարություն կարելի կլիներ անել, եթե վերջին տարիներին Հայաստանը ոչ թե խորտակվեր, հայ ժողովուրդն էլ մի նոր՝փոքրամասշտաբ ցեղասպանություն տեսներ՝ստիպված լինելով լքել յուր հազարամյա հայրնեիքը, այլ ունենայինք իրապես շոշափելի ձեռքբերումներ, սուբյեկտայնության աճ կամ ասենք սահմանների ընդլայնում: Այո, Նիկոլը երբեք չի շեղվել իր ուղուց: Բայց դա ինչի՞ է հանգեցրել: Հանգեցրել է ընդամենը նրան, որ ՔՊ-ական խմբակի հարստացմանը զուգահեռ քայքայվել է պետությունը, ազգովի դարձել ենք Իլհամի բոքսի տանձիկն ու շարունակաբար ստորացվել: Հենց Նիկոլի՝սեփական ուղուց չշեղվելն է, որ դարձել է հայոց գլխին իրական ողբերգություն, իսկ ամենամեծ ցավն այն է, որ ՔՊ-ում մտադիր էլ չեն գոնե հիմա տեղի ունեցածից դասեր քաղել ու իրենց վարքը վերանայել:
Չեն էլ վերանայելու, քանի որ եթե համաձրակվեն, շամպայնի խցանի նման դուրս են թռչելու իրենց կաբինետներից՝ զրկվելով նաև այն կուտակածից, որ հասցրել են այս տարիների ընթացքում թալանել: