ՀՀ-ն թևակոխել է խաղաղության, ժողովրդավարական ռեժիմի համախմբման նոր շրջան, և սա բարենպաստ միջավայր է ստեղծում մեր երկկողմ հարաբերությունների զարգացման համար. Կոշտա


11:12 , 5 մայիս, 2026

Tert.am-ը գրում է.

ՀՀ-ն թևակոխել է խաղաղության, ժողովրդավարական ռեժիմի համախմբման նոր շրջան, և սա, անկասկած, բարենպաստ միջավայր է ստեղծում մեր երկկողմ հարաբերությունների զարգացման համար: Այս մասին  ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովի ժամանակ ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան:

«Թույլ տվեք ԵՄ-ի անունից ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ձեզ ջերմ հյուրընկալության համար: Երեկ մենք ապրեցինք պատմական շատ կարևոր պահ, երբ առաջին անգամ Հայաստանում տեղի ունեցավ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը: Այսօր տեղի է ունենում երկրորդ կարևոր պատմական իրադարձությունը՝ պատմության մեջ առաջին գագաթնաժողովը Եվրոպական միության և Հայաստանի միջև:

Սա հստակ ազդակ է այն մասին, թե ինչպես է ԵՄ-ն ցանկանում կառուցել հարաբերությունները Հայաստանի հետ: Հայաստանը թևակոխել է խաղաղության, ժողովրդավարական ռեժիմի համախմբման նոր շրջան, և սա, անկասկած, բարենպաստ միջավայր է ստեղծում մեր երկկողմ հարաբերությունների զարգացման համար: ԵՄ-Հայաստան գործընկերության ռազմավարական օրակարգն ընդունվել է անցյալ տարվա հոկտեմբերին, և այդ ժամանակից ի վեր մենք ամրապնդում ենք և շարունակում ենք ամրապնդել մեր կապերը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: