Ղազարյան Սոնիկը լրի՞վ է կապը կտրել


17:37 , 4 մայիս, 2026
Պնդելով, թե բոլոր ընդդիադիրներն ընդամենը լուծում են անցողիկ շեմի հաղթահարման խնդրիր, մինչդեռ ՔՊ-ն նման խնդիր չունի՝ Ղազարյան Սոնիկը փորձել է բացատրել, թե ինչու է իր այդ պնդումը ճիշտ: Ըստ Սոնիկի՝ դա ունի մեկ պատճառ, և դա այն է, որ մարդիկ 2021-ին ընտրել են խաղաղությունը, ստացել են այդ խաղաղությունը, և մարդիկ ամռանը կրկին վերընտրելու են խաղաղությունը:

Սոնիկի հայտարարությունը խիստ ցինիկ է հնչում. բավական է այս հայտարարությունը դիտարկել և գնահատել բացառապես փաստերի, նախընտրական խոստումների և դրանց հաջորդած իրական զարգացումների համադրման պրիզմայով, որպեսզի պարզ դառնա, թե ինչի հետ գործ ունենք:

Ինչպես հայտնի է, ՔՊ-ն խոստանում էր դեօկուպացնել Շուշին ու Հադրութը, հետևողականորեն պաշտպանել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Այսօր ունենք թղթով որպես Ադրբեջան ճանաչված ու հայաթափված Արցախ: Խոստացվում էր խաղաղություն, բայց 2021-22թթ-ին տեղի ունեցան հայտնի բախումները, որոնց պատճառով Հաաստանից հարյուրավոր քառակուսի կիլոմետրեր հայտվեցին Ադրբեջանի թրի տակ: 2021-ին հայ հասարակությունը քվեարկել էր ոչ թե համազգային աղետի, այլ կայունության և արժանապատիվ խաղաղութան օգտին, բայց ստացավ անվերջանալի սարսափ: Հարց՝ այսքանից հետո որևէ բանական արարած ամռանը Նիկոլի օգտին կարո՞ղ է ձայն տալ: Մի անգամ խոստացված խաղաղության օգտին քվերակած, բայց վերջնարդյունքում կոտրած տաշտակի առաջ կանգնած հայ մարդը երկրորդ ագամ նբույն սխալը կգործի՞:

Նիկոլին խոստացել են, որ եթե նույն քաղաքական կուրսը շարունակի, ապա կարող է հանգիստ թվանկարչությամբ զբաղվել ու վերարտադվել, իսկ թե իրականում քանի ձայն ընտրություններում ՔՊ-ն կհավաքի, Սոնիկը խորապես թքած ունի: