Եվրոպացիները շատ տհաճ անակնկալ են մատուցել Նիկոլին


16:10 , 4 մայիս, 2026
Մինչ Նիկոլը ջնջում է Արարատի պատկերը պետական փաստաթղթերից և այլ տեղերից, եվրոպացիները ՔՊ-ական ոգուն հակառակ քայլեր են անում. ԵԽ-ն տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է Խոր Վիրապը՝ Արարատի ֆոնին, իսկ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Արարատի ֆոնին Երևանի պատկերն է հրապարակել՝ ցույց տալու, որ Եվրոպան մեծ և լայն ընտանիք է:

Հետաքրքիր է՝ Նիկոլը չի՞ պատրաստվում բողոքի նոտա հղել եվոպացիներին՝ Թուրքիայի տարածքային ամբողջականությունը «չհարգելու» համար. ՔՊ-ական պրոպագանդան ու քաղաքականութունը հուշում են, որ ցանկացած փորձ՝ Արարատը նույնացնելու Հայաստանի կամ հայ ժողովրդի հետ, անարգանք է՝ հասցված Թուքիային: Տեսնես եվրոպացիները գիտե՞ն, որ Սարգսյան Արփինեն նոր նմուշի անձնագրերից հատոկ այդ նպատակով ջնջել է Արարատը, գիտե՞ն, որ շուտով այն անհետանալու է նաև գերբից. Նիկոլը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդի սիմվոլներին՝ հոգեկան բավարարվածություն պարգևելու թուրքերին:

Ստացվում է՝ Ուրսուլան ավելի հայ է, քան նրանք, ովքեր այսօր ներկայացնում են պաշտոնապես հայ ժողովրդին…