17:30 , 2 մայիս, 2026
Հարցին՝ հայերը կարո՞ղ են գնալ Ադրբեջանի իրենց երբեմնի բնակավայրերն այնպես, ինչպես Ադրբեջանի վարչապետն է ցանկություն հայտնել՝ տեսնելու Հայաստանում իր ծննդավայրը, «գեներալ» Գագոն համոզմունք է հայտնել, որ Ադրբեջանում ծնված, մեծացած հայերն առանց խնդրի կարող են գնալ ու տեսնել իրենց ծննդավայրը. կարող են դիմել համապատասխան մամիներին ու գնալ ասենք Կիրովաբաթ:
Գագոն, իհարկե, շատ լավ գիտի, որ նման բան ուղղակի հնարավոր չէ. Ադրբեջանը նիկոլական Հայաստանը չէ, որտեղ պետության կողմից թուրքը հայտարարված է սրբություն, այլ մի երկիր է, որի հասարակությունը շարունակում է սնվել հայատյացությամբ, իսկ պետությունը՝ քանդել այն ամենը, ինչ որ կառուցել են հայերը:
Բայց ինչո՞ւ է Գագոն նման տխմարություն դուրս տվել: Այդպես է վարվել քանի որ կրկին փորձել է Նիկոլին ոռ մտնել. ուզում է արդարացնել այն ամենը, ինչ որ անում է Նիկոլը, և եթե վաղը Իլհամի ենթակայի ծննդավայրը Նիկոլը հայտարարի՝ Ադրբեջան, ապա Գագոն դրա տակ ստորագրելու է: Եթե Երևանն էլ հայտարարեն ասենք Նախիջևանի մաս, Գագոն կրկին գովաբանելու է: Գագոների տեսակն է այդպիսին. որտեղ մի պատառ չաղ ու յուղալի, կանգնած են նրանք այնտեղ երկյուղալի…