12:40 , 2 մայիս, 2026Իրանում մահապատժի են ենթարկել Իսրայելի հետ կապ ունեցող երկու գործակալի, հայտնում է Fars-ը։
Յագուբ Քարիմփուրը և Նասեր Բաքերզադեն կախաղան են բարձրացվել դատական քննությունից հետո՝ Իսրայելի և «Մոսադ» հետախուզական ծառայության օգտին հետախուզական համագործակցության և լրտեսության մեղադրանքով։
Դատավճիռները կայացրել է երկրի Գերագույն դատարանը։
Գործի նյութերի համաձայն, Յագուբ Քարիմփուրը պատերազմի ժամանակ շարունակել է ակտիվորեն համագործակցել «Մոսադի» հետ և իսրայելական հետախուզության սպային է փոխանցել երկրի մասին գաղտնի տեղեկություններ։
Բաքերզադեի գործունեության նկատմամբ վերահսկողությունը ցույց է տվել, որ նա կասկածելի ուղևորություններ է կատարել դեպի «զգայուն» շրջաններ։ Այդ ժամանակահատվածում նրա տեղաշարժերի և կասկածելի շփումների պատճառով իրանական ուժային կառույցները գործողություն են սկսել և ձերբակալել մեղադրյալին։
Հաղորդվում է նաև, որ Նասեր Բաքերզադեն «Մոսադի» սպայի հանձնարարությամբ տեղեկություններ է հավաքել պետական, կրոնական և տարածաշրջանային կարևոր գործիչների, ինչպես նաև ռազմավարական նշանակության օբյեկտների, այդ թվում՝ Նաթանզի շրջանի մասին, և դրանք փոխանցել հետախուզական ծառայության գործակալին։