Եկեղեցին վերականգնվել է իր սկզբնական ճարտարապետական ոճին համապատասխան․ Հիքմեթ Հաջիևը տեսանյութ է հրապարակել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուց (Video)


12:12 , 2 մայիս, 2026

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը տեսանյութ է հրապարակել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուց՝ նշելով, որ եկեղեցին վերականգնվել է իր սկզբնական ճարտարապետական ոճին համապատասխան։

Նա նշել է, որ Ադրբեջանի Հանրապետության տարածքում գտնվող բոլոր օրինական կառույցները, ինչպես նաև պատմական, մշակութային և կրոնական հուշարձանները պաշտպանվում և վերականգնվում են ազգային օրենսդրությանը համապատասխան։

Տեսանյութն՝ այստեղ