Նիկոլը Թուրքիայի ՊՆ-ի հետ լիովին համակարծիք է


14:41 , 1 մայիս, 2026
Ապրիլի 24-ին Թուրքիայի ՊՆ-ն մի սրբապիղծ հայտարարությամբ էր հանդես եկել. ոչ միայն ժխտել էր Հայոց ցեղասպանության փաստը, այլև հայերին մեղադրել «զանգվածային սպանությունների» համար: «Մենք ողորմածությամբ հիշում ենք այն անպաշտպան և անմեղ թուրքերին, որոնք անողոք կերպով կոտորվեցին հայերի կողմից 1915 թվականի իրադարձությունների ժամանակ»,-մասնավորապես՝ նշվել էր Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության «X»-ի օգտահաշվում։

Եվ ահա Նիկոլին հարց են ուղղել՝ այս հարցի վերաբերյալ ի՞նչ կասեք, ինչին ի պատասխան նա «կռուտիտ» է արել.«Ես ընդհանրապես սկզբունք ունեմ չմեկնաբանել հայտարարություններ, որոնք անձամբ չեմ կարդացել: Ես ձեր ասած հայտարարությունը չեմ կարդացել»:

Նիկոլը, իհարկե, ստել է. շատ լավ էլ տեղյակ է՝ ինչ են թուրքերն ասել, ուղղակի խուսափել է հարցին պատասխանել, քանի որ խոշոր հաշվով իր հարազատների հետ չունի տարաձայնություններ. ինչպես թուրքերը, Նիկոլը ևս համոզված է, որ այդ հայերն են, որ իրականում թուրքերին կոտորել են, ուղղակի քանի որ չի կարող այդ մասին ուղիղ տեքստով ի լուր բոլորի հայտարարել, նախընտրել է հարցին չպատասխանել: Իսկ Նիկոլի ունեցած նման համոզմունքի պատճառն այն է, որ եթե նա հակառակ տեսակետն ուենա, ապա իշխանության ղեկին մի օր ավել չի մնա. Թուրքերը պարզապես հերը կանիծեն, իսկ քանի որ Նիկոլի համար սեփական մորթուց ավելի բարձր արժեք այս արևի տակ չկա, ուստի հանգիստ խղճով ուրանում է: