Աբովյանում գտնվող «Դոբրոցեն» սուպերմարկետի էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մարվել է
20:24 , 30 ապրիլ, 2026
Երեկ՝ ապրիլի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքում գտնվող «Դոբրոցեն» սուպերմարկետի էլեկտրական ենթակայանում հրդեհ է բռնկվել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ հրշեջ փրկարարները նախ կանխել են հրդեհի տարածումը, ապա մարել այն։
Հրդեհի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները։