Կոնջորյան Հայկոն թող Գռզոյի «գալավառեզներից» խոսի
16:30 , 30 ապրիլ, 2026
ՔՊ-ական Կոնջորյան Հայկոն փորձել է հասարակությանը վախ ներշնչել ու հայտարարել է, թե եթե ընդդիմությունը գա իշխանության, ապա այն օլիգարխների ջարդարար հրոսակախմբերը, որոնք հեղափոխությունից հետո մտել են «պադվալներ», դուրս են գալու իրենց թաքստոցներից ու հարձակվեն ժողովրդի վրա և հասարակությանը ծվեն-ծվեն անեն ներսից: «Բայց մենք դա թույլ չենք տալու»,-հոխորտացել է Հայկոն:
Հետաքրքիր է՝ Հայկոն ո՞ւր էր, երբ որ տարբեր ժամանակահատվածներում ընդդիմության փողոցային շարժումները ճնշելիս Նիկոլը լայնորեն կիառում էր որոշ օլիգարխների ռեսուրսները: Օրինակ՝ ասում են՝ ընդդիմությանը ցրելու գործում շատ լուրջ մասնակցություն են ունեցել հատկապես Գռզոյի «գալավառեզները»: Կամ անիմաստ տեղը բուծված տասնյակ հազարավոր պարեկները պակաս հրոսակապմբե՞ր են, երբ բանը հասնում է Նիկոլի հետույքը պահելուն ու ընդդիմության դեմ հալածանքներ իրականացնելուն: Ողջ պետական ապարատն է Նիկոլը վերածել հրոսակախմբի՝ ստիպելով իր «թրի տակով անցնել» պետական աշխատողներին:
Ինչ վերաբերում է կոնկրետ իբր նախկին իշխանություններին ծառայած օլիգարխներին, ապա նույն այդ օլիգարխները ՔՊ-ի օրրոք, նկատենք, ոչ թե դատվեցին կամ դատապարտվեցին, այլ ընդամնենը «կաշի փոխեցին», ու հիմա մեծ սիրով ու անօրինակ նվիրվածությամբ ծառայում են Հակոբյան Աննային, իսկ նրանից ոմանք էլ իրենց վրա են վերցրել Ադրբեջանի հետ առևտուր անելու առաքելությունը, որ հնարավորինս խորը մտնեն Նիկոլի ոռը: