Փարիզում ՀՀ դեսպանությանում տեղի է ունեցել Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների հանդիպումը


17:11 , 29 ապրիլ, 2026
Փարիզում ՀՀ դեսպանությանում տեղի է ունեցել Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների հանդիպում։
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն գոհունակությամբ ընդգծել են Փարիզում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության նոր նստավայրի ընտրությունն ու պաշտոնական բացումը, որը երկու երկրների միջև գործընկերությունն առավել խորացնելու լավագույն դրսևորումներից մեկն է։
Նախարարները քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված քայլերը՝ ընդգծելով Ֆրանսիայի նախագահ Մակրոնի Երևան առաջիկա այցի կարևորությունը։ Անդրադարձ է կատարվել առանցքային ոլորտներում համագործակցության առաջիկա ծրագրերին:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնման, ժողովրդավարական դիմակայունության ամրապնդման ուղղությամբ փոխգործակցության հարցերի։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ: