Զախարովան բացահայտել է, թե ով է վերահսկում լրատվամիջոցները Գերմանիայում


14:12 , 29 ապրիլ, 2026

168.am-ը գրում է․

Գերմանիայի մեդիադաշտը վերահսկվում է նրանց կողմից, ովքեր ունեն ֆինանսական հոսքերը բաշխելու իշխանություն, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։

«Գերմանական ԶԼՄ-ները չեն գտնվում որևէ առանձին պետական կառույցի լիակատար վերահսկողության տակ, որը կապված է գրաքննության հետ, այլ գտնվում են այն ուժերի վերահսկողության ներքո, որոնք կարողանում են տնօրինել ֆինանսական հոսքերը, որոնց հաշվին դրանք գոյատևում և գործում են, ինչպես նաև նրանց, ովքեր ղեկավարում են այս գաղափարա-ֆինանսական կապը, որն էլ վերահսկում է գերմանական մեդիադաշտը»,- ասել է Զախարովան Sputnik ռադիոյի եթերում։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը ընդգծել է, որ այս պայմաններում Գերմանիայի քաղաքացիները զրկված են կառավարության պաշտոնական քաղաքականության, դրա արդյունքների և երկրի հնարավորությունների, այդ թվում՝ էներգետիկ շուկայի վերաբերյալ հուսալի և փաստացի տեղեկատվություն ստանալու հնարավորությունից։