Կովկասի մահմեդականների վարչությունը պաշտոնապես հաստատել է Ստեփանակերտում եկեղեցիների nչնչացման մասին լուրերը


13:19 , 28 ապրիլ, 2026

Tert.am-ը գրում է․

Կովկասի մահմեդականների վարչությունը պաշտոնապես հաստատել է Ստեփանակերտում եկեղեցիների ոչնչացման մասին լուրերը: Այս մասին գրված է վարչության տարածած հաղորդագրության մեջ:

Հաղորդագրությքան մեջ մասնավորապես նշված է.

«Էջմիածնի եկեղեցու (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին) ապրիլի 23-ի հայտարարությունը՝ Ադրբեջանի Խանքենդի (Ստեփանակերտ) քաղաքում երկու «ապօրինի շինությունների քանդման» (չակերտները-Tert.am) վերաբերյալ, թշնամանքի և ապատեղեկատվության դրսևորում է։

Այն զգայուն պահին, երբ ընթանում է երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, Էջմիածնի կողմից Ադրբեջանի դեմ ուղղված «անհիմն մեղադրանքները, որը տասնամյակներ շարունակ օկուպացիայի ընթացքում լռել է Ադրբեջանի պատմական, կրոնական և մշակութային հուշարձանների ոչնչացման ու անարգման մասին, հարցը քաղաքականացնելու ձախողված փորձ է» (չակերտները-Tert.am)։

«Ադրբեջանի տարածքների օկուպացիայի ժամանակ» (չակերտները-Tert.am) Խանքենդիում (Ստեփանակերտ) ապօրինի կառուցված երկու շենքերի քանդումը որևէ կերպ չի կարող աղավաղվել որպես կրոնական կամ մշակութային ժառանգության ոչնչացում։ Այսպիսով, այն բանից հետո, «երբ Ադրբեջանը 2023 թվականին լիովին վերականգնեց պետական ինքնիշխանությունը իր տարածքների նկատմամբ» (չակերտները-Tert.am), նա այս ողջ ժամանակահատվածում պահպանել է այդ «ապօրինի շինությունները, որոնք օկուպացիայի խորհրդանիշներ են, իրենց գոյություն ունեցող վիճակում» (չակերտները-Tert.am)։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: