Պшտերազմում ակնհայտ դարձավ, որ Իրանն ունի հիանալի ընկերներ և դաշնակիցներ, ինչպիսին է Ռուսաստանը․ Արաղչին՝ Պուտինին


19:52 , 27 ապրիլ, 2026

Tert.am-ը գրում է․

Պատերազմում ակնհայտ դարձավ, որ Իրանն ունի հիանալի ընկերներ և դաշնակիցներ, ինչպիսին է Ռուսաստանը, ասել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Պուտինը Արաղչիի հետ հանդիպամն ժամանակ նշել է, որ անցյալ շաբաթ նամակ է ստացել Իրանի Գերագույն առաջնորդից։

«Ռուսաստանը հույս ունի, որ իրանցի ժողովուրդը կհաղթահարի այս փորձության շրջանը, և խաղաղություն կհաստատվի։ Ռուսաստանը կանի ամեն ինչ Իրանի և տարածաշրջանի մյուս երկրների շահերից ելնելով՝ Մերձավոր Արևելքում խաղաղություն հնարավորինս արագ հաստատելու համար»,-ընգծել է նախագահը։