Երևանը՝ ընդդեմ Նիկոլի


13:50 , 27 ապրիլ, 2026
Ամիրյանում տեղի ունեցած ազգային խայտառակության արարը ՔՊ-ականները, մեկը մյուսին հերթ չտալով, փորձում են ներկայացնել որպես ՔՊ-ի քաղաքական հաղթանակ՝ փաստող այն մասին, որ այդ քաղաքական ուժն իբր ի վիճակի է ընտրությունների միջոցով կազմել Սահմանադրական մեծամասնություն. ոչ միայն Ամիրյանի վրա արված ու ժողովրդի վրա թանկով «տուլիտ արված» խորովածն է դարձել քաղաքական մանիպույացիայի առարկա, այլև այդ ամենին հաջորդաց համերգը:

Բայց ի՞նչ է տեղի ունեցել իրականոմ: Ընդամենը ևս մեկ ավելորդ անգամ փաստվել է, որ ՔՊ-ն չունի հանրային լայն աջակցություն. Ամիրյանի վրա հավաքավածների թիվը չէր գերանցում մի քանի հազարը (խոսքը հայերի մասին է), իսկ համերգի մասնակիցների թվում ահռելի թիվ են կազմել օտարերկրացիները՝ հնդիկներից՝ եվրոպացիներ:

Ուրախալի է, անշուշտ, որ ՔՊ-ի սադրանքը տապալվեց. նշանակում է՝ հայ հանրության մի մեծ շերտ դեռ ադեկվատ է ու չի տրվել Ապրիլի 24-ին հաջորդող օրը Երևանի փողոցները շաբաշնոցի վերածող իշխանությունների խաբեություններին, ինչն էլ վկայում է, որ Նիկոլի վերարտդրման շանսերն էականորեն փոքրացել են այսօր, և առնվազը երևանցիների ճնշող մեծամասնությունը ՔՊ-ին ասում է «ոչ»: