Մի տեսեք, թե Նիկոլն ինչ «հերոսություն է գործել»


12:19 , 25 ապրիլ, 2026
Հայտարարելով, թե ընդդիմության համար Ծիծեռնակաբերդի հուշահամալիրն ընդամենը 3 մանեթանոց լացի հարթակ է՝ Նիկոլն իր հերթական «լայվում» փորձել է ապացուցել, թե ինքն այդ հուշահամալիրը շատ ավելի է կարևորում. 2015-ից ի վեր, ըստ Նիկոլի, թանգարանի տանիքը կաթում էր, այնինչ իրենք այս ընթացքում տանիքի մի մեծ հատվածն ամբողջությամբ նորոգել են և բերել այնպիսի տեսքի, որը պատշաճ է թանգարանին:Նիկոլն այսպես է արձագանքել հուշահամալիրի վերանորոգման մասով առաջ եկած մտահոգություններին՝ փորձելով սեփական անձից հայրենասեր կերտել:

Որ վերանորոգել են, իհարկե, լավ են արել, բայց դրանից այս իշխանությունների էությունը չի փոխվում: Թող կաթար տանքիը, բայց թանգարան-ինստիտուտուտի ղեկավարին Նիկոլն աշխատանքից չհեռացներ միայն այն պատճառով, որ ԱՄՆ փոխնախագահ Վենսին նվիրել էր 20-րդ դարում ադրբեջանցիների կողմից հայերի նկատմամբ իրագործված երեք մեծ ջարդերի մասին ամերիկյան մամուլի տպագրած նյութերն ամփոփող գիրք: Թող կաթար տանիքը, բայց Թուրքիայի դրոշն այրելու փաստը ՀՀ ղաքաղաքական վերնախավն այսքան ցավոտ չընկալեր ու էրդողանի դատապաշտպանի կարգավիճակում չհայտնվեր: Դրանով փաստվում է, որ Հայաստանն ամբողջությամբ թուրք-ադրբեջանական կառավաման տակ է, իսկ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրն իրականում դարձել է բուտաֆորիա:

Ամբողջ երկիրն է դարձել բուտաֆորիա…