16:12 , 24 ապրիլ, 2026Tert.am-ը գրում է.
Եվրամիությունը չի թաքցնում, որ Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելությունը թույլ կտա Բրյուսելին միջամտել երկրի ներքին գործերին և ազդեցություն ունենալ հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ելքի վրա։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Ապրիլի 21-ին Եվրոպական միության խորհուրդը որոշում է կայացրել Հայաստան գործուղել, ինչպես իրենք են ձևակերպել, «գործընկերային առաքելություն՝ անվտանգության պաշտպանության ոլորտում ԵՄ ընդհանուր քաղաքականության շրջանակներում»։ Խոսքն արդեն այդ երկրում Եվրամիության երկրորդ քաղաքացիական առաքելության մասին է, բայց ակնհայտ է, որ նոր մեխանիզմը, որը եվրոպացիների կողմից ներկայացվում է որպես իբր օգնություն Երևանին հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում, Բրյուսելին լրացուցիչ լծակներ կտա հայկական նախարարությունների և ազգային ինստիտուտների վրա ազդելու համար։ Ի դեպ, Բրյուսելում դա նույնպես ոչ ոք չի թաքցնում»,- նշել է դիվանագետը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: