Սինգապուրի փոխարեն Նիկոլը թող Մոնղոլիայից խոսի


16:20 , 24 ապրիլ, 2026
Ապրիլքսանչորսյան իր ուղերձում Նիկոլը փորձել է ազգին համոզել, թե 29743 քկմ տարածքը հայ ժողովրդի երազանքների գագաթն է՝ պնդելով, թե դա էլ քիչ տարածք չէ, քանի որ տասնյակ բնակավայրեր այսօր դատարկ են, երկիրը թերբնակցեված է, այնինչ Սինգապուրը Սևանի 2/3-ից էլ փոքր է, բայց 5,5 միլիոնանոց է, որովհետև հիմնված է մարդակենտրոն ձգումների վրա:

Նկատենք, որ Նիկոլն առաջին անգամ չէ, որ Սինգապուրի օրինակն է բերում ու փորձում համոզել, թե փոքր տարածք ունեցող պետութունում էլ կարելի է լավ ապրել:

Իրականում այս համեմատությունն աբսուրդ է. Սինգապուրը գտնվում է համաշխարհային ծովային առևտրի զարկերակի վրա՝ Մալակկայի նեղուցի, որի կայացման գործում ահռելի ներդրում ունեն արևմտյան կապիտալիստները, մասնվորապես՝ անուրանալի է հատկապես Մեծ Բրիտանիայի դերը: Այսինքն՝ Սինգապուրը լինելու էր Սինգապուր՝ անկախ տարածքից ու բնակչությունից՝ ունենալով ռազմավարական նշանակություն:

Ի՞նչ է իրենից ներկայացնում Նիկոլի 29743-ը: Լեռնային, դեպի ծով ելք չունեցող երկիր ենք՝ շրջապատված թշնամիներով, և սա՝ մի դեպքում, երբ մեր նման երկրների պարագայում տարածքի յուրաքանչյուր հավելյալ քառակուսի կիլոմետրը կարևոր է ռազմավարական խորության, պաշտպանունակության տեսնակյունից: Այս պայմաններում իրականում անհնար է կառուցել կենսունակ երկիր՝ անկախ նրանից,թե ով ինչ կասի,ինչպես կֆռռացնի:

Մյուս կողմից՝ պետք չէ գերագնահատել բնակչության խտության գործոնը, և ասվածի ամենավառ օրինակը թերևս Մոնղոլիան է՝ երկիր, որ ունի 1564116 քկմ տարածք, բայց՝ ընդամենը 3,5 մլն-ի կարգի բնակչություն: Մեկնումեկը տեսե՞լ է, որ փաստացի թերբնակեցված այդ երկրի ղեկավարությունը փորձեր հրաժարվել իր տարածքներից՝ պատճառաբանելով, թե դրանք դատարկ են։ Նիկոլը հենց դա է ասում: Ասում է՝ հրաժարվեք Արցախից, քանի որ թվաքանակով քիչ եք: Կամ նույն Ռուսատանի, Կանադայի օրինակը. երկուսն էլ հսկայական տարածքներ ունեն, բայց նաև բազմաթիվ շրջաններ կան՝ ծայրահեղ ցածր խտությամբ բնակեցված, սակայն երբեք այդ երկրների ղեկավարները նիկոլաբարո հայտարարոթյուններ չեն անում:

Նիկոլը գտել է Հայաստանը խիտ բնակչությամբ երկիր դարձնելու բանաձևը, ուղղակի դեռ չի ասում. հարյուր հազարավոր թուրքերի է բերելու այստեղ ու իր այդ քայլը հիմնավորելու է Հայաստանի թերբնակեցմամբ՝ հայտարարելով, թե եթե շատ մարդ ապրի այստեղ, տնտեսւթյունը ավելի արագ կաճի:

Այդ օրը հեռու չէ: