Հայոց ցեղասպանությունից 111 տարի անց վտանգն անցյալում չէ. այն թաքնված է մեր հիշողության նոսրացման և ինքնության կորստի մեջ


14:37 , 24 ապրիլ, 2026
Իսկիայում մի Աստվածամայր կա, որը չի ժպտում։
Նա չի մխիթարում:
Նա եկել է պաշտպանելու։
Երբ հույսը սպառվում էր, մարդիկ դիմում էին ոչ թե գթասիրտ Մարիամին, այլ նրան, ով իր գավազանով պատնեշ էր դառնում չարի դեմ։
Հայոց ցեղասպանությունից 111 տարի անց վտանգն անցյալում չէ. այն թաքնված է մեր հիշողության նոսրացման և ինքնության կորստի մեջ։
Ապրիլի 24-ը ոչ թե ողբի, այլ կամքի օր է։ Այն մեր ժողովրդին պաշտպանող հենց այդ նույն գավազանն է, որը հիշեցնում է՝ ինչ է պատահում, երբ լռում ենք, մոռանում և դադարում տեր կանգնել սեփական ճակատագրին։
Մեծ խաբկանք է, թե լռությունն ու մոռացությունն ունակ են կանխել աղետը. օրերս՝ համընդհանուր լռության մեջ, հողին հավասարեցվեց Ստեփանակերտի Մայր տաճարը, որը նվիրված էր Աստվածամորը: Հայացքը գավազանակիր Տիրամորն ուղղելու ժամանակն է։
Возможно, это изображение Базилика Непорочного зачатия Пресвятой Девы Марии и текст