Թուրքիայի դրոշի այրումը Սասունին մեծ ցավ է պատճառել


13:31 , 24 ապրիլ, 2026
Ջահերով երթն ու դրա ընթացքում Թուքիայի դրոշի այրման փաստը մեկնաբանելով՝ Միքայլեյան Սասունը, որ Ծիծեռնակաբերդում առիթը բաց չի թողել՝ Նիկոլին քծնելու, հայտարարել է՝ թե՛ակցիան, թե՛ դրա ընթացքում Թուրքիայի դրոշի այրումն ուղղված էր խաղաղութան համաձայնագրի կնքումը կանխելուն ու սահմանազատումը չեղարկելուն՝ որոշ մարդկանց ցանկությամբ:

Սասունը, որ իրեն մատուցում է որպես անձնուրաց զինվոր՝ յուր հայրեքի, որ իբր շատ բան ունի արած երկրի համար, իրականում ողբերգություն է ապրել՝տեսնելով Թուրքիայի դրոշի այրումը հատկապես մի պատճառով. վախեցել է, որ թուրքերը կարող են խրտնել, զայրանալ ու ՔՊ-ին պատժել, դադարել հենց այդ ուժի մեջ տեսնել այն ղազին, որի օգնությամբ պետք է մոտ ապագայում ստրկացնեն հայ ժողովրդին: Թուրքերը կարող են Նիկոլին մեղադրել ակցիան չկասեցնելու ու չխափանելու համար՝ դրանից բխող հետևանքներով:

Սասունի համար իր ներկայիս դիրքը պահպանելն ու հարստացման պրոցեսն անկասելի դարձնելն է կարևորը: Պետք լինի՝ Թուրքիայի դրոշն էլ կպաչի, Հայաստանի կեսն էլ Իլհամի վրա կգրանցի, միայն թե թողեն փող աշխատի. նիկոլականների ամենավառ ներկայացուցիչներից մեկն է: