Մի մարդ, ով ՀՀ-ին հասցրել է ամենամեծ վնասը, տալիս է գնահատականներ Լևոն Տեր-Պետրոսյանի մասին, ում օրոք ունեցել ենք հաղթանակներ. Զուրաբյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին


12:52 , 24 ապրիլ, 2026

Tert.am-ը գրում է.

Մի մարդ, ով ՀՀ-ին հասցրել է ամենամեծ վնասը, տալիս է գնահատականներ Լևոն Տեր-Պետրոսյանի մասին, ում օրեք ունեցել ենք հաղթանակներ: Այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողներին ասել է ՀԱԿ վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով երեկ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանը, որում վերջինս Լևոն Տեր-Պետրոսյանին անվանել եր զտարյուն դաշնակցական:

«Մի մարդ, ով Հայաստանի մեծագույն «լուզեր»-ն է, ով Հայաստանին, հայոց աշխարհին, հայ ժողովրդին հասցրել է ամենամեծ վնասը, որի գործողությունների հետևանքով բնաջնջվել է մի ամբողջ հայոց աշխարհ՝ Արցախը, որի գործողությունների արդյունքում մենք կորցրել ենք ինքնիշխան ՀՀ-ի տարածքներ, իրեն իրավունք է վերապահում տալ ինչ-որ գնահատականներ առաջին նախագահի մասին, ում օրոք՝ 600 տարվա պատմական ընդմիջումից հետո, ունեցել ենք հաղթանակներ»,- նշել է նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: